Սևանա լճից հավելյալ ջրառը պետք է բացառել. ԳԱԱ փորձագիտական հանձնաժողովի հայտարարությունը
Սևանա լճից հավելյալ ջրառը պետք է բացառել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը։ Ասվում է, որ հանձնաժողովը բացասական եզրակացություն է ուղարկել Ջրային կոմիտե Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ` հիմնավորելով, որ նույնիսկ նախատեսված 170 մլն խորամարդ մետր ջրառի դեպքում Սևանա լճի մակարդակի տարեկան փոփոխությունը կլինի բացասական։