Последние новости

обстрел

«Ժողովուրդ». ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ ՆՈՐ ՎԱՅՐՈՒՄ ԿՏԵՂԱԿԱՅՎԻ ԲԵՐԴՈՒՄ

2022-06-18 11:50

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանը նոր վայրում կտեղակայվի։ Խոսքը Բերդի մասին է, և այնտեղ ևս ռուսական զորքեր կլինեն։ Համապատասխան որոշումը կայացվել և ընդունվել է կառավարության երեկվա նիստում։ Խոսքը տեղակայման ու գործառնական նպատակով ռազմակայանի տեղաբաշխման կետերում փոփոխություններ անելու մասին է։