Последние новости

Ամերիաբանկ

ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է EUROMONEY ԱՄՍԱԳՐԻ 2022Թ. ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻՆ՝ ՈՐՊԵՍ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2022-07-18 16:39
1058

Ամերիաբանկին շնորհվել է Euromoney ամսագրի` «2022թ. լավագույն բանկը Հայաստանում» Գերազանցության մրցանակը Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ: Հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որն առաջատար եվրոպական ֆինանսական ամսագրի կողմից անցկացվում է 1992 թ-ից ի վեր, գնահատում է բանկային ոլորտի մասնակիցների ֆինանսական արդյունքները, սպասարկման որակը, պրոդուկտների նորարարությունը, թվայնացման մակարդակը և այլ ձեռքբերումները: