Логотип

ՎԱԼԼԵՔՍ ԽՄԲԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՎ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԱՐՑԱԽՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

 

Սա Ալավերդու քաղաքային թատրոնի թվով 3-րդ հյուրախաղերն էին Արցախում, որի համար թատրոնն արժանացավ շնորհակալագրի՝ Արցախի ԿԳՄՍ նախարարության կողմից:

Հուլիսի 5-ի ներկայացմանը հաջորդեցին կինոդիտումներ Վալլեքս Գարդեն Հոթել հյուրանոցային համալիրի կինոթատրոնում. ցուցադրվեցին Վալլեքս խմբի կողմից 44-օրյա պատերազմի նախօրեին նկարահանված « Երեք օր Թարթառի հովտում » փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է խմբի « Բեյզ Մեթըլս » ընկերության կողմից մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը Մարտակերտի շրջանի շահառու գյուղերում կատարված աշխատանքների մասին, ինչպես նաև « Եվ դա այդպես է լինելու » տեսաֆիլմը՝ նվիրված Վալլեքս խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի 70-ամյա հոբելյանին, ՀՀ-ում և Արցախում նրա ավելի քան 20-ամյա գործունեությանը: Միջոցառմանը հրավիրված մի շարք պաշտոնական հյուրերի, ընկերության աշխատողների և մամուլի ներկայացուցիչների շարքում էին նաև շահառու համայնքների համայնքապետերը:

Ներկայացումներից ազատ ժամերին թատրոնի կոլեկտիվը նաև եղավ պատմամշակութային վայրերում, այդ թվում՝ Ամարասում. ծանոթացավ վերականգնման աշխատանքներին, որոնք այս պահին ընթանում են վանքի տարածքում:

Հուլիսի 8-ին ամբողջական միջոցառումների շարքը եզրափակեցին Նոռա Մարտիրոսյանի « Երբ որ քամին հանդարտվի » խաղարկային ֆիլմի 2 ցուցադրումները՝ Ստեփանակերտի Թումո կենտրոնում և Վալլեքս Գարդեն կինոթատրոնում: Բացման խոսքով հանդես եկան ֆիլմի ռեժիսոր Նոռա Մարտիրոսյանը, պրոդյուսեր Անի Որսկանյանը և կինոգետ Ռաֆֆի Մովսիսյանը:

* Միջոցառումները հնարավոր են դարձել մեկուկես տասնամյակ Արցախում «Վալլեքս» խմբի կողմից իրականացվող ծրագրերի շնորհիվ: 

* “Երբ որ քամին հանդարտվի” ֆիլմը հայկական, ֆրանսիական և բելգիական համատեղ արտադրություն է։ Ֆիլմի նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել Արցախի Հանրապետությունում 2018թ-ին։ 2020թ. Կաննի միջազգային 73-րդ փառատոնի շրջանակներում ֆիլմը ընդգրկվել է հիմնական մրցութային ծրագիր՝ «The First Features» անվանակարգում։ 2022թ-ի ապրիլին ֆիլմն արժանացել է Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության 4 մրցանակների