Логотип

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ ՎԱՐԿ ՄՓՄՁ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Փաթեթը ներառում է երկու վարկ ՎԶԵԲից: Այս գումարի կեսը վերավարկավորման տեսքով կտրամադրվի հայկական ընկերություններին` նրանց աճն ու զարգացումը խթանելու նպատակով, իսկ մյուս 10 միլիոն ԱՄՆ դոլարը կօժանդակի էկոլոգիապես մաքուր սարքավորումների և ԵՄ չափանիշներին համապատասխանեցման համար արտադրության արդիականացմանն ուղղված ներդրումներին:

Ֆինանսավորումը կօգնի վարկառուներին բարձրացնել իրենց մրցունակությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում և դիվեսիֆիկացնել իրենց արտահանման շուկաները: Այս ամենին զուգահեռ տրամադրված միջոցները կաջակցեն աշխատանքի պահպանության և անվտանգության միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր գործելակերպի և ռեսուրսների օգտագործման արդյունավետության ներդրմանը: Վարկի ոչ պակաս, քան 70%-ը կուղղվի «կանաչ» տեխնոլոգիաների ֆինանսավորմանը:

Բացի այդ, վարկառուները կստանան անվճար օգնություն միջազգային խորհրդատուների կողմից և իրենց ներդրումային ծրագրերի ավարտից հետո կօգտվեն գումարի վերադարձի (cashback) արտոնություններից: Երկու վարկերն էլ ֆինանսավորվում են ԵՄի կողմից «ԵՄն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում և նպաստում են Արևելյան գործընկերության (ԱյԳ) տնտեսական և ներդրումային ծրագրի նպատակներին, որոնք ներառում են աջակցությունը Հայաստանում 30,000 ՓՄՁներին։

 Ֆրենսիս ՄալիժՊայմանագրի ստորագրման արարողության ժամանակ Ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲի գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժն իր խոսքում ասաց.

«Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօրվա ստորագրմամբ Արդշինբանկը միացել է մեր ֆլեգշիփ ծրագրին, որի նպատակն է տեղական ընկերություններն ավելի «կանաչ» և ավելի մրցունակ դարձնել թե՛ տեղական և թե՛ միջազգային ասպարեզներում: Մեր ֆինանսական գործընկերոջ հետ այս համագործակցությունը մեր երկարամյա դոնորի՝ Եվրամիության աջակցության հետ մեկտեղ, թույլ է տալիս մեծացնել հայկական ընկերություններին տրամադրվող մեր աջակցությունը: Ակնկալում ենք ավելի շատ հայկական ապրանքներ և հայկական ապրանքանիշեր տեսնել համաշխարհային շուկայում»:

 Լոուրենս ՄերեդիթԵվրոպական Հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման գծով տնօրեն Լոուրենս Մերեդիթը նշեց, որ Եվրամիությունը հպարտ է աջակցելու այս նոր արտոնյալ վարկային գծին, որը կնքում են ՎԶԵԲը և Արդշինբանկը:

«Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի համար մեր տնտեսական և ներդրումային ծրագիրը գործուն է»։

 Արտակ ԱնանյանԱրդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը շնորհակալություն հայտնեց ՎԶԵԲին և Եվրամիությանը արդյունավետ համագործակցության և Արդշինբանկին վստահելու համար՝ մասնավորապես նշելով. «Մեզ համար մեծ պատիվ է շարունակել համագործակցությունը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ, որն Արդշինբանկի վաղեմի գործընկերն է: ՄՓՄՁ հատվածը չափազանց կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման, արտահանման առաջխաղացման և աշխատատեղերի ստեղծման համար: Մեր լայնամասշտաբ տարածաշրջանային ցանցի շնորհիվ այս միջոցների զգալի մասը ռազմավարական իմաստով կուղղվի շատ շրջաններում ՓՄՁների ուժեղացմանը»։

Արդշինբանկի ղեկավարը հատուկ ընդգծեց Եվրամիության դերը Հայաստանում «կանաչ» վարկավորման և դրա էկոլոգիական անվտանգության աջակցման գործում: Այդ միջոցները Ա.Անանյանի խոսքով, ունեն ռազմավարական նշանակություն Արդշինբանկի համար և կնպաստեն կանաչ վարկավորման ծավալների մեծացմանը ամբողջ հանրապետության տարածքում:

Հիշեցնենք, որ 1992 թ.-ին մեկնարկած իր գործունեության սկզբից ՎԶԵԲն Հայաստանում ֆինանսավորել է 207 նախագիծ ավելի քան 2 մլրդ. Եվրո գումարի չափով: ՎԶԵԲի և ԵՄի ֆինանսավորման ծրագիրը հանդիսանում է «ԵՄն բիզնեսի համարՎԶԵԲի վարկային գիծ» համատեղ ծրագրի մի մասը, որի համար ՎԶԵԲը գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով ֆինանսավորում է տրամադրում ՄՓՄՁներին, մինչդեռ ԵՄն լրացնում է՝ խրախուսական դրամաշնորհների և տեխնիկական աջակցության տեսքով։ Այս ծրագիրը նաև հասանելի է Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: