Логотип

ՎԶԵԲ-Ը ԵՎ ԵՄ-Ն ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ՏՐԱՆՇԸ ՄՓՄՁ-ՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Ըսկ կնքված պայմանագրի՝ Արդշինբանկի վարկավորումն աջակցելու է ՄՓՄՁների կողմից կատարվող ներդրումներին կայուն տեխնոլոգիաների, ինչպես նաև առողջության և անվտանգության ուղղությամբ: Ակնկալվում է, որ բոլոր ֆինանսավորվող ենթավարկերը կհամապատասխանեն ՎԶԵԲի Կանաչ տնտեսության անցումայինGET») մոտեցմանը: Բացի երկարաժամկետ ֆինանսավորումից, ենթավարկառուները կստանան նաև դրամաշնորհներ՝ իրենց ներդրումային ծրագրերի հաջող ավարտից հետո:

 «Հայաստանի ամենամեծ բանկի հետ պայմանագրի կնքումը լավագույն տարբերակն է ՎԶԵԲ 33-րդ գործնական համաժողովի ավարտն ազդարարելու համար: Այս համագործակցությունը երկու ֆինանսական ինստիտուտների և Եվրամիության միջև ես համարում եմ ստացված և անչափ ուրախ եմ այդ առիթով, քանի որ ՄՓՄՁ վարկավորումը կնպաստի այդ սեկտորում մրցունակության բարձրացմանը, հատկապես՝ մարզերում գործող բիզնեսների դեպքում»,- իր խոսքում նշեց Ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲի գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժը:

Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը շնորհակալություն հայտնեց ՎԶԵԲին և Եվրամիությանն արդյունավետ համագործակցության և Արդշինբանկին վստահելու համար՝ մասնավորապես նշելով. «Մեզ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր ստանձնել ՎԶԵԲ 33-րդ գործնական համաժողովի ռազմավարական գործընկերությունը և շարունակել համագործակցությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Եվրոմիության հետ: ՄՓՄՁ հատվածը չափազանց կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման, արտահանման առաջխաղացման և աշխատատեղերի ստեղծման համար: Մեր լայնամասշտաբ տարածաշրջանային ցանցի շնորհիվ այս միջոցների զգալի մասը ռազմավարական իմաստով կուղղվի շատ շրջաններում ՄՓՄՁների ուժեղացմանը»։

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի ավելի քան 380.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poors (BB— (Stable)), Moodys (Ba3 (Stable)) և Fitch (BB— (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

ՎԶԵԲը հիմնադրվել է 1991 թվականին և ունի 39 անդամ երկիր Միջին Եվրոպայից մինչև Միջին Ասիա։ Բանկի առաքելությունը հետխորհրդային ազդեցության երկրներին իրենց մասնավոր հատվածները հաստատելու աջակցությունն է։ Հայաստանը ՎԶԵԲի անդամ է դարձել 1992 թվականի դեկտեմբերի 7-ին և ՎԶԵԲի կապիտալում վերջինիս բաժնեմասը կազմում է 10 մլն եվրո: ՎԶԵԲի հետ համագործակցության հիմնական ոլորտներն են՝ էներգետիկան, տրանսպորտը, ֆինանսական հատվածը։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: