Логотип

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԱՆԽԱՓԱՆ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը արտահանման և տեղական հաղորդակցություններում փոխադրել է 708 հազար տոննա բեռ, ինչը 8,6% գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ընկերությունից հայտնում են, որ չնայած Վրաստանի տարածքում առկա ավտոբեռնափոխադրումների խնդիրներին՝ երկաթուղային բեռնափոխադրումներն այդ երկրի տարածքում իրականացվում են անխափան: ՀԿԵն ապահովում է ռազմավարական նշանակություն ունեցող հացահատիկային բեռների և նավթամթերքների ներմուծումը:

Ընկերության աշխատակիցները շարունակում են սպասարկել բեռնափոխադրումների գործընթացը՝ պահպանելով մարտի 16-ից կառավարության որոշումով սահմանված արտակարգ դրության և պարետի կողմից իրականացվող միջոցների պահանջները: Ընկերության ձեռնարկություններում ապահովվում են պարետի կողմից պահանջվող սանիտարահամաճարագային նորմերը:

Վերահսկող մարմնի հետ համաձայնեցումից հետո՝ Հարավկովկասյան երկաթուղին որոշ սահմանափակումներ է կիրառել ուղևորափոխադրումների ոլորտում, չեղարկելով ԵրևանԹբիլիսիԵրևան միջազգային գնացքը և ԵրևանԳյումրիԵրևան արագընթաց գնացքները:

Միջքաղաքային ավտոմոբիլային փոխադրումների արգելքի և ուղևորահոսքի կրճատման պայմաններում ընկերությունը շարունակում է մատուցել միջքաղաքային ուղևորափոխադրումների ծառայութնուններ՝ ԵրևանԳյումրիԵրևան, ԳյումրիԵրևանԳյումրի, ԵրևանԵրասխԵրևան և ԵրևանԱրաքսԵրևան ուղղություններով: