Փաշինյանը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է նախագահին

ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Մեկնաբանելով ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության իր առաջարկը` առարկություններով իրեն հետ ուղարկելու ՀՀ նախագահի որոշումը, Facebook-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։ Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում»,– գրել է Փաշինյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։