795 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 177 899

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 795-ով և դարձել 177 899 դեպք։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 7 835 (+527) մարդ, կատարվել է 770 343 (+4464) թեստավորում, առողջացել են վարակվածներից 165 975-ը (+257)։ Գրանցվել է մահվան 3 253 դեպք (+10)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է ևս 1-ով և դարձել 836, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։