1071 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 183 127

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1071-ով և դարձել 183 127։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 963 մարդ, կատարվել է 799 637 թեստավորում (+5 959), առողջացել են վարակվածներից 167 977-ը (+ 459)։ Գրանցվել է մահվան 3 332 (+12) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4-ով, այն 855 է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։