«Հրապարակ»․ ԿՈՒՍԱԿՑԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՈՒՄԸ, ԿԱՄ Ո՞Ր ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ԿՊԱՅՔԱՐԵՆ ՀԱԿ-Ն ՈՒ ԼՀԿ-Ն

«Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում անդրադարձել է առաջիկա արտահերթ ընտրություններին և նկատել, որ ընտրություններին ընդառաջ, կուսակցաշինության բումը և արդեն իսկ դաշտում գոյություն ունեցող կուսակցությունների համագումարների շքերթը շարունակվում են։

«Մայիսի 15-ին համագումար է նշանակել Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»՝ կառավարման նոր խորհուրդ են ընտրելու։ Կուսակցության աղբյուրներից տեղեկացանք, որ անակնկալ դեմքեր կհամալրեն առկա կազմը։

Նույն օրը երեք նորաստեղծ ուժերի հիմնադիր համագումարն է նշանակված՝ «Ձայն», «Ապագայի երկիր», «Արդար Հայաստան»։ Ավելին՝ երկու անգամ հետաձգված ՀԱԿ-ի համագումարը ևս պլանավորել էին մայիսի 15-ին, բայց հետաձգեցին 16-ին»,–գրում է թերթը։

«Հրապարակի» տվյալներով` թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ԼՀԿ-ն ընտրարշավին մասնակցելու դեպքում պայքարելու են, այսպես կոչված, երրորդ ուժի տեղի համար, այսինքն՝ նախկիններին և ներկաներին մերժողների էլեկտորատի վրա են աշխատելու։ «Համագումարներում պաշտոնապես կհայտարարվի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու և մասնակցության ձևաչափի մասին»,–գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք այսօրվա համարում։

Sputnik Armenia