2021-10-21 17:42
Լրատվական գործակալություններ
0
ՀԿ ներկայացուցիչ․տարածքներ հանձնած անձինք այսօր իրենց հայրենասեր են ներկայացնում
Շուշիի աշխարհազորը աշխատավարձ է ստացել քաղաքի հանձնումից հետո և ոչ մի այլ բան դրանից հետո չի արել։ Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ ԼՂ-ից հարկադիր տեղահանվածների խնդիրների քննարկման ժամանակ ասաց «Շուշիից բռնի տեղահանված հայ բնակչության» ՀԿ խորհրդի անդամ Աշոտ Հարությունյանը։
Ապա նա քննադատեց գործող իշխանությանը։ «Ղարաբաղում մարդիկ, ովքեր հանձնեցին մեր հայրենիքի տարածքները, այսօր իրենց հայրենասեր են ներկայացնում և ասում՝ «եկեք և ապրեք այստեղ՝ Ղարաբաղում»։ Ո՞ւմ եք դուք դա ասում։ Տեսե՞լ եք Ստեփանակերտի բնակարանների գները։ Կողոպուտ, փախստականների կողոպուտ»,-ասաց նա՝ կոչ անելով բացահայտել մեղավորներին, տեղեկացնում է News.am-ը։