Omicron-ը կարող է Եվրոպայում COVID-19 բոլոր վարակների ավելի քան կեսի պատճառը լինել

Omicron տարբերակը մի քանի ամսվա ընթացքում կարող է Եվրոպայում COVID-19 բոլոր վարակների ավելի քան կեսի պատճառը լինել: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը, փոխանցում է Reuters-ը։

«Հիմնվելով ECDC-ի կողմից անցկացված մաթեմատիկական մոդելավորման վրա՝ կան ցուցումներ, որ Omicron-ը կարող է ԵՄ-ում և ԵՏԳ-ում SARS-CoV-2 վարակների ավելի քան կեսի պատճառը դառնալ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում»,- ասվում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի հայտարարության մեջ։

Այս պահին Եվրոպայում գրանցվել են Omicron տարբերակով վարակման մի քանի տասնյակ դեպքեր, որոնք առաջին անգամ հայտնաբերվել են Հարավային Աֆրիկայում՝ անցյալ ամիս։

Եվրոպական միությունը և Եվրոպական տնտեսական գոտին (ԵՏԳ) ներառում են ԵՄ անդամ 27 երկրներ, ինչպես նաև Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան, տեղեկացնում է News.am: