Սայաթ Շիրինյանը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում է

News.am-ի տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում է։

Նշենք, որ Շիրինյանին մի քանի ժամ առաջ դիմակավորված անձինք իր տան բակից բերման են ենթարկել և տարել անհայտ ուղղությամբ։

Մեզ հետ զրույցում Շիրինյանի փաստաբան Բենիկ Գալստյանն էլ ասաց, որ իրեն հայտնի չէ, թե ինչ քրեական գործի շրջանակում է Շիրինյանը բերման ենթարկվել։