China Eastern Airlines-ի Boeing 737 ինքնաթիռը վթարի ենթարկվել է Չինաստանի հարավում

Չինաստանի հարավում Boeing 737 մարդատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հաղորդում է Չինաստանի ազգային հեռուստատեսությունը։

«China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 մարդատար ինքնաթիռը, որում եղել է 133 մարդ, վթարի է ենթարկվել Չինաստանի Գուանսի-Չժուան ինքնավար շրջանի Թենգ կոմսությունում»,- նշված է եղել հայատարարության մեջԼ

Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան, սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները։

Հայտնի է, որ վթարի վայրում անտառային հրդեհ է սկսվել, տեղեկացնում է Panorama.am։