Քննարկում Սարյանի անվան պուրակում՝ «Դավաճանված Բերձոր. առավել վտանգվող Սյունիք» խորագրով (ուղիղ եթեր)

Ֆրանսիայի հրապարակին հարակից Սարյանի անվան պուրակում այսօր՝ հունիսի 29-ին, անցկացվում է քննարկում «Դավաճանված Բերձոր. առավել վտանգվող Սյունիք» խորագրով:

 


Բանախոսներ են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, մեդիաափորձագետ Նաիրի Հոխիկյանը և պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Հավելենք, որ քննարկումից հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները կզրուցեն քաղաքացիների հետ և կպատասխանեն նրանց հուզող հարցերին:

News.am