Թուրքիայում վարժանքներ են անցկացվել Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի սցենարով

Թուրքիայում ուսումնավարժանքներ են անցկացվել Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի` քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական և միջուկային արտահոսքի սցենարով։

Ինչպես հայտնում է ermenihaber-ը, հղում անելով Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը, ուսումնական վարժանքներին մասնակցել են Կարս նահանգի արտակարգ իրավիճակների վարչությունն ու այլ պետական կառույցներ։

Ուսումնավարժանքների սցենարի համաձայն՝ Մեծամորի ատոմակայանի մոտ իբր տեղի է ունեցել 7-բալանոց երկրաշարժ, որի հետևանքով արտահոսք է տեղի ունեցել։

Ըստ սցենարի` աղետի հետևանքով տուժել են Թուրքիայի սահմանային Ասլահանե, Քալաքքալե և Քյուչուք Աքյուզում գյուղերի 20 բնակիչներ:

Sputnik Արմենիա