Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ադրբեջանի ղեկավարի օգնականի հետ

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Հանդիպմանը մասնակցել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով այս մասին հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում։

«Բրյուսելում արդյունավետ և բովանդակալից քննարկումներ են տեղի ունեցել Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների ու ԵՄ մասնակցության թեմայով»,- գրել է Տոյվո Կլաարը։

News.am