«Փաստ». ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՎ ՈՉ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՔԱՅԼ Է ՀԱՄԱՐԵԼ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԸՀ-Ի ԵՎ ԲԴԽ-Ի ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՐՔԱԳԻԾԸ

«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը, ՏԻՄ-երը, այլ հաստատություններ ու ոլորտներ «գրավելու» տոտալ ջանքերից, ողջ կրթական համակարգը կուսակցականացնելուց հետո, ՀՀ իշխանություններն անցան ԿԸՀ-ին ու ԲԴԽ-ին: Ընդ որում, այս անկախ համարվող կառույցների նախագահներ ընտրվեցին հենց քպականներ, ինչը փորձագիտական շրջանակներում համոզմունք է ձևավորել, որ այդ միավորների անկախության և օբյեկտիվության մասին այլևս խոսք լինել չի կարող:

Իր ողջ ընդդիմադիր գործունեության ժամանակ նախկին իշխանություններին քննադատած Նիկոլ Փաշինյանն այսօր իրականացնում է անհամեմատ ավելի ոչ դեմոկրատական քաղաքականություն: «Փաստ» թերթի տեղեկություններով, հատկապես վերջին այս «նշանակումների» հետ կապված, միջազգային արձագանքը չի ուշացել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, տեղի ունեցած այս գործընթացների վերաբերյալ իր հատուկ կարծիքն է հայտնել Վենետիկի հանձնաժողովը՝ հանդես գալով բավական կոշտ քննադատությամբ։

Մասնավորաբար, թերթի տեղեկություններով, հանձնաժողովը դատապարտել և ոչ ժողովրդավարական քայլ է համարել ՀՀ իշխանությունների նմանօրինակ վարքագիծը՝ ավտորիտարիզմի ակնարկներ անելով»։

Aysor.am