Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարարի այցը Երևան

Մեկնարկել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի պաշտոնական այցը Երևան: Տեղի է ունենում ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիս կտան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը: