Պուտին. «Ռուսաստանն անկասկած կիրականացնի ռազմական հատուկ օպերացիայի նպատակները»

Չնայած հակառակորդների բոլոր ջանքերին՝ Ռուսաստանն, անկասկած, կիրականացնի Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» նպատակները:

Այդ մասին նա նոյեմբերի 25-ին ասել է Ուկրաինա գործուղված զինծառայողների մայրերի հետ Նովո-Օգարևոյում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

«Ռուսաստանի հակառակորդները փորձում են իրենց նպատակներին հասնել, իսկ մենք պետք է հասնենք մեր նպատակներին: Եվ կասկած չկա, որ դա կանենք»,- ասել է Պուտինը:

Նա նաև նշել է, թե Ռուսաստանի հակառակորդները «գործում են տեղեկատվական դաշտում և մարդկանց դրդում են ապակառուցողական քայլերի, փորձում են արժեզրկել Դոնբասի ժողովրդին պաշտպանելու մարդկանց ազնիվ մղումը»:

«Նրանք ուզում են զրոյացնել, վարկաբեկել այն, ինչի համար ձեր որդին կյանքը կորցրեց, ուզում են արժեզրկել այն, ինչը մեր տղերքն են անում, արժեզրկել Դոնբասում, Զապորոժիեում, Խերսոնում մեր մարդկանց պաշտպանելու, իմ տեսակետից, շատ ազնիվ ձգտումը»,- ասել է Պուտինն Ուկրաինայում զոհված մի ավագ լեյտենանտի մոր հետ զրույցում:

Azatutyun.am