2022-11-28 11:00
Լրատվական գործակալություններ
0
ՀՀ ԱԻՆ․ Հայաստանում կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը։ Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է»,– ասվում է հաղորդագրությունում:
Իսկ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։