Մհեր Մկրտչյան․ Ավինյանը պատրաստվում է լուծարել «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրառում է արել սոցցանցում

«Վերջապես լավ նորություն հայ թատերական աշխարհի համար:

Սուրճ խմեցի, բաժակ նայողն ասաց, որ Ավինյանը պատրաստվում է մոտակա ժամանակներս լուծարել «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարի, այսինքն` իմ հաստիքը:

Բաժակ նայողն ասաց, որ չեն մարսել «Իշխանություն-2» ֆիլմը:

Բաժակ նայողն ասաց նաև, որ քաղաքապետարանը օգտագործելու է պրիմիտիվ երկքայլանի կոմբինացիա:

Իհարկե, իմ կողմից վայնասուն չի լինելու` 50-ն անց մարդ եմ` կյանքում ինչ-որ բան արած:

ՀԳ. Գեղարվեստական ֆիլմ նայելուց առաջ մարսողական խմեք»,- գրել է Մհեր Մկրտչյանը:

Aysor.am