Ադրբեջանական ԶԼՄ․ Ադրբեջանի ՆԳՆ-ն ճզմել է Իրանի որջը

Ադրբեջանում շարունակվում է «իրանցի լրտեսների» որսը։

«Հատուկ օպերատիվ միջոցառումների արդյունքում, որոնք իրականացրել են ներքին գործերի նախարարության աշխատակիցները, Ադրբեջանում բացահայտվել և կալանավորվել է 39 մարդ, որոնք կրոնի քողի ներքո դիվերսիոն և խարխլիչ գործողություններ էին իրականացնում»,- տեղեկացրել է haqqin.az-ը։

«Ձերբակալվածները, իրենց հավատացյալ անվանելով, սոցցանցերի միջոցով քարոզչություն իրականացնելով Իրանի օգտին, չարաշահելով Ադրբեջանում դավանության ազատությունը, կատարել են Իրանի հատուկ ծառայությունների առաջադրանքները՝ նպատակ ունենալով խարխլել Ադրբեջանում հաստատված հանդուրժողականության ավանդույթները։ Այս անձինք, օգտագործելով Իրանի ատրիբուտները, ինչպես նաև պարսկերեն տարբեր գրություններով դրոշները կրոնական արարողությունների ժամանակ և սոցիալական ցանցերում, որտեղ մասնակցել են Ադրբեջանի քաղաքացիները՝ դավանության խտրականության, միջկրոնական երկպառակություն հրահրելու նպատակով, դրանով իսկ հասարակության մեջ խառնաշփոթ են առաջացրել, հավաքած տեղեկատվությունը փոխանցել են հատուկ ծառայություններին, որտեղից ստացել են առաջադրանքներ»,- նշվում է հաղորդագրությունում։

News.am