ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են միմյանց էլեկտրացանցերին հավասար հասանելիության մասին

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները պայմանավորվել են միմյանց էլեկտրաէներգիայի փոխանցման հզորությունների հավասար հասանելիության մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Ալմաթիում կայացած նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։

Փաստաթուղթը, որը ստորագրվել է ԵԱՏՄ երկրների վարչապետների կողմից, ներառում է կանոններ, որոնց համաձայն միության երկրները միմյանց հնարավորություն են տալիս մուտք գործել էլեկտրացանցեր ոչ խտրական հիմունքներով: Դա թույլ կտա ոչ միայն ավելի հեշտ վաճառել էլեկտրաէներգիան ԵԱՏՄ-ի ներսում, այլև արտահանել այն՝ հաշվի առնելով աշխարհում աճող պահանջները։

«ԵԱՏՄ երկրները կարող են ոչ միայն բավարարել էլեկտրաէներգիայի սեփական պահանջարկը, այլև օգնել բարեկամ պետություններին շահերի հավասարակշռության հիման վրա», - ասել է Միշուստինը:

Նշենք, որ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն ՝ ԵԱՏՄ երկրները պատրաստվում են մինչև 2025 թվականը ստեղծել էլեկտրաէներգիայի և գազի ընդհանուր շուկաներ։

Հայաստանում ավարտվում է դեպի Իրան տանող նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը և սկսվում դեպի Վրաստան տանող էլեկտրահաղորդման գծի շինարարությունը։ Հայաստանինդա թույլ կտա նաև Ֆիզիկական հզորություններ ստեղծել ինչպես այդ երկրների, այնպես էլ ԵԱՏՄ գործընկերների հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի համար։

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից:

Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Sputnik Արմենիա