Սիմոնյանը պաշտոնից ազատել է ԱԺ աշխատակազմի ղեկավարին և նորին նշանակել

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին ազատել է պաշտոնից։ Տեղեկությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։

Մեկ այլ որոշման համաձայն` նրա փոխարեն նշանակվել է Դավիթ Առաքելյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնը։

Օրերս ԶԼՄ–ները գրեցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հրահանգել է րոպե առաջ աշխատանքից ազատել Վահան Նարիբեկյանին։Ըստ տեղեկությունների` իշխանության որոշ շրջանակներին հայտնի է դարձել, որ նա ԱԺ–ին կցված մեքենաների պետական համարանիշները տրամադրել է ազգականներին ու մտերիմներին՝ չարաշահելով իր իսկ աշխատանքային լիազորությունները։

Հիշեցնենք` Վահան Նարիբեկյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար էր նշանակվել 2021 թվականի օգոստոսին։

Sputnik Արմենիա