Միջազգային քննարկում՝ Ռուսաստան-Արևմուտք առճակատման ու Հայաստանի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում տեղի է ունենում միջազգային կլոր սեղան-քննարկում «Հայաստանը և Ռուսաստան-Արևմուտքի գլոբալ առճակատումը. 2022 թվականի արդյունքները» խորագրով։

 


Միջոցառմանը հայկական կողմից մասնակցում են առաջատար փորձագետներ, քաղաքական գործիչներ, լրատվամիջոցների ղեկավարներ։ Ռուսական կողմից՝ Մոսկվայի Կարնեգի կենտրոնի նախկին տնօրեն Դմիտրի Տրենինը (առցանց), Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի հետազոտական ​​ծրագրերի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը, քաղաքագիտության դոկտոր Ալեքսեյ Տոկարևը և այլք։

Քննարկումը կազմակերպել է՝ ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնը, Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի հետ համատեղ։

Առաջարկում ենք կլոր սեղան-քննարկմանը հետևել Yerevan.Today-ի ուղիղ եթերում։