Ինչո՞ւ դեռ չի գործում «Մալաթիա» տոնավաճառը

«Մալաթիա» տոնավաճառի սեփականատերերի կողմից մեծածավալ աշխատանքներ են իրականացվել և այս պահին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին հայտ է ներկայացվել կատարված աշխատանքներն ամփոփելու և արդյունքում տոնավաճառի գործունեությունը վերսկսելու որոշում կայացնելու մասին։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը։

«Այս պահին կարցը քննարկվում է, կարծում եմ` այսօր որոշում կկայացվի։ Այս պահին մաքրման աշխատանքներ են ընթանում,և ամենայն հավանականությամբ,տոնավաճառը կվերսկսկի իր գործունեությունը, սակայն պայմանով, որ հստակ ժամկետներ են տրվելու տոնավաճառի տնօրինությանը, որպեսզի մնացած խախտումները վերացվեն»,–ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` այս պահին, ըստ մասնագետների կողմից ներկայացված եզրակացության, հանրության համար սպառնալիք հանդիսացող խախտումները վերացվել են։

Sputnik Արմենիա