Կարմիր խաչի միջնորդությամբ Լաչինի միջանցքով Հայաստան է տեղափոխվել 17 անձ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Լաչինի միջանցքով Հայաստան է տեղափոխվել 17 անձ։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Նրանք Հայաստան են տեղափոխվել ընտանիքների հետ վերամիավորվելու համար»,– ասաց Ամատունին։

Նշենք, որ փետրվարի 6-ին ԿԽՄԿ միջնորդությամբ Լաչինի ճանապարհով 15 մարդ էր տեղափոխվել Հայաստան, ևս 18-ը` Հայաստանից։

Sputnik Արմենիա