Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում ծովի մակարդակը բարձրացել է, բնակիչներին տարհանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում երկրաշարժից հետո ծովի մակարդակը բարձրացել է, ճանապարհները հեղեղվել են, բնակիչներն ու բանվորները տարհանվել են, հաղորդում է NTV հեռուստաալիքը։

 


«7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժերի պատճառով, որոնք ազդել են 10 նահանգների վրա, ծովի մակարդակը բարձրացել է Հաթայ նահանգի Իսկենդերուն քաղաքում։ Առափնյա հատվածում ճանապարհները, հրապարակաները և աշխատատեղերը հեղեղվել են», - հաղորդում է հեռուստաալիքը։

Տարհանվել են բաև առևտրային օբյեկտներն ու բանկերը։

News.am