Լավրով․ Ուրախ եմ, որ Հայաստանը չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունը տեղակայելուց

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ուրախ է, որ Հայաստանը չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունը տեղակայելուց։

«Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու որոշումը ժամեր շարունակ ընթացող բանակցությունների առարկա էր Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին։ Բոլոր արտգործնախարարները համակարծիք են եղել դրա շուրջ։ Հիմա մնում է փոքր քայլ, որպեսզի բոլոր պետությունների ղեկավարները ստորագրեն»,- ասաց Լավրովը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը մնում է, ՀԱՊԿ-ը պատրաստ է դրան։

«Ուստի, ես ուրախ եմ, որ Հայաստանը չհրաժարվեց այս հնարավորությունից, որը համապատասխանում է տարածաշրջանում անվտանգության ապահովման շահերին»,- ասաց Լավրովը։

Aysor.am