Արցախի ՊԲ․ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է

Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը ևս հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվության մասին։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 2-ին` ժամը 18։00 -ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ։

Armenia Today