ՆԻԿՈԼԸ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՂՈՒՆԳՆ ԱՆԳԱՄ ՉԱՐԺԵ

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովում հունիսի 20-ին Փաշինյանի ելույթի սկիզբը շատերին հիշեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթները: Մի քանի րոպե անց նմանակումը դադարեց, իսկ հունիսի 27-ին Փաշինյանը հեռուստախցիկների առջև մի քանի անգամ վերարտադրեց Տեր-Պետրոսյանի բնորոշ ժեստը՝ ափը այտին։ Նա կրկնօրինակեց նույնիսկ առաջին նախագահի հայացքը՝ ափը այտին սեղմված։ Քաղաքական հոգեբանության մեջ ժեստերի նմանակումը բացատրվում է հասարակական գործչի ցանկությամբ՝ հավասարեցնելու իրեն այն մարդուն, ում նմանակում է։ Հանձնաժողովի երկու նիստերը ցույց տվեցին, որ 5 տարվա ընթացքում ռեժիմի պարագլուխը երեք նախագահների հասցեին մեղադրանքներից այն կողմ չի շարժվել։

ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ և 27-ԻՆ ՌԵԺԻՄԻ ՊԱՐԱԳԼԽԻ ԿՈՂՄԻՑ հայ հասարակության վրա թափված ստերի հեղեղում ուշադրության է արժանի հետևյալ հարցը. «Եթե Ալիևը վստահ էր, որ սպառազինությունների հավասարակշռությունն իր օգտին է ձևավորվում, ապա ինչո՞ւ շտապեց սկսել 44-օրյա պատերազմը»։ Իր իսկ հարցին Փաշինյանի տված պատասխանը հանգում էր նրան, թե Ալիևը ձգտել է պատերազմի միջոցով արգելակել ՀՀ տնտեսական զարգացումը։ Իրականում Ալիևի շտապողականությունը պայմանավորված էր կարգավորման բանակցությունների ձախողմամբ՝ հենց Փաշինյանի մեղքով։

2018թ. սեպտեմբերի 28-ին Դուշանբեի վերելակում բանակցություններից հետո Ալիևը համոզվեց, որ իր առջև ո՛չ Տեր-Պետրոսյանն է, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը, ուստի օգտվեց այն հանգամանքից, որ բանակցությունները Նիկոլի մեղքով փակուղի են մտել։ Հայկական կողմի դիրքորոշումը միջազգային հանրության կողմից սկսեց ընկալվել որպես ոչ կառուցողական, դա Ալիևին լեգիտիմ հնարավորություն տվեց հարցը լուծելու ռազմական ճանապարհով։ Այդպիսի հնարավորություն Բաքուն չի ունեցել Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի և Սարգսյանի օրոք։

2019թ. օգոստոսի 5-ին Ստեփանակերտում կայացած հանրահավաքի ամբիոնից Փաշինյանը բղավեց, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», որից հետո հարց առաջացավ. ի՞նչ բանակցությունների մասին կարող է խոսք լինել, երբ պաշտոնական Երևանն արդեն վերջակետ է դրել։ 2020 թվականի մայիսին նա դեռ վստահեցնում էր, թե ԼՂ միջազգային ճանաչման հարցն առանցքային է։ Ալիևը շտապեց ոչ այն պատճառով, որ Փաշինյանի ջանքերի շնորհիվ Հայաստանը, իբր, յոթմղոնանոց քայլերով մոտենում էր տնտեսական բումի (դա հեքիաթ է), այլ որովհետև հասկացավ. պետք է օգտվել հնարավորությունից, քանի դեռ պաշտոնական Երևանի անունից որոշումներ է կայացնում մի մարդ, ում գիտելիքները բանակցային գործընթացի մասին սահմանափակվում են դեղին թերթում իր հրապարակումներով։ Երեք նախագահներից ոչ մեկը չէր կրկնի դաշտային հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի հայտնի արտահայտությունը, որովհետև պաշտոնական Երևանի անունից հնչելիս այն նշանակում է բանակցությունների խափանում, բայց Փաշինյանը դա չգիտեր, որովհետև փողոցից ներխուժեց բանակցային գործընթաց…

Փաշինյանը ջանում է զանգվածային գիտակցության մեջ մխել այն թեզը, թե 2016-ից հետո «Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմում չլինելու նույնիսկ տեսական հնարավորությունը»։ Ուրեմն ինչո՞ւ էր 2020 թվականի մայիսին պնդում հակառակը։ 30 տարի Արցախն ազատ էր, երեք նախագահները (յուրաքանչյուրը՝ յուրովի) լուծեցին ազատագրման հարցը, ելնելով հայկական շահերից։ Այդ ընթացքում հասակ առավ անկախ քաղաքացիների մի ամբողջ սերունդ, Ադրբեջանի ժողովուրդն ու ղեկավարությունն արդեն համակերպվել էին այն մտքի հետ, որ բանակցային գործընթացը ձգվելու է տասնամյակներ շարունակ, լայնածավալ ագրեսիայի համար ուժեր չկային, իսկ տեղայինը կարող էր կրկնել 2016-ի պարտությունը, և այդժամ հայտնվեց Նիկոլը։ Ալիևը հասկացավ, որ ճակատագիրն իրեն անգին նվեր է մատուցել, և շտապեց օգտվել դրանից: Պետության ղեկին Նիկոլի առկայությունը լոկ գրգռում է Բաքվի և Անկարայի ախորժակը, Ալիևն ու Էրդողանը փորձում են հնարավորինս ավելին պոկել…

Ալիևին լայնածավալ ագրեսիայի հրահրեց Փաշինյանի բուն կերպարը, Դուշանբեի վերելակում տեղի ունեցած շփումը ցույց տվեց, որ պետք է շտապել, քանի դեռ հայ ժողովուրդը չի ուղղել 2018-ի գարնան սխալը: Ագրեսիայի գլխավոր պատճառը հենց Փաշինյանն է, որն այսօր էլ՝ 5 տարի անց, փորձում է ինքնահաստատվել, շահարկելով այն սխալները, որոնք վերագրում է երեք նախագահներին: Նիկոլը գիտակցում է, որ ինքը նրանցից ոչ մեկի եղունգն անգամ չարժե: 5 տարի շարունակ ռեժիմի պարագլուխը զբաղվել է լոկ նրանով, որ փորձել է ջնջել իր նախորդների բոլոր ձեռքբերումները։ 5 տարի անց նա դեռ փորձում է ապացուցել, թե իրավունք ունի հավասարվել նրանց, ընդ որում այդօրինակ յուրաքանչյուր փորձ ուղեկցվում է ծիծաղի պոռթկումով. փետրած խորոզն իրեն արծվի տեղ է դրել...

Ցավակցում եմ նրանց, ովքեր ռեժիմի պարագլուխի օրինակով հլու-հնազանդ կրկնում են, թե Արցախն ի սկզբանե ինքնորոշման հնարավորություն չի ունեցել. այդ մարդիկ արդեն հաղթահարել են զոմբիացման առաջին փուլը, շուտով կանցնեն անդարձելիության կետը և կդառնան «երջանիկ»՝ Նիկոլի խոստման համաձայն։ Մնացածներին հիշեցնեմ, որ Մինսկի խմբի անդամ պետությունների նախագահները միայն 2009-2013թթ. ընթացքում ընդունել են 5-ից ավելի հայտարարություններ, որոնցում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն արձանագրվել է որպես իրականացման համար պարտադիր պայման։ 2016թ. հոկտեմբերին ՀԱՊԿ համաժողովի ժամանակ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ճանաչեցին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: 2 տարի անց իշխանության եկավ Փաշինյանը, այսօր իշխող վերնախավը գաղտնի ռեժիմով քննարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։

Հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելիս Փաշինյանը ստեց, թե Դուշանբեի վերելակում Ալիևի հետ բանակցությունները որևէ հետևանք չեն ունեցել: Իրականում, այդ հանդիպումից անմիջապես հետո սկսվեց Նախիջևանին հարող հատվածում 11 հազար հեկտար տարածքի անցումը ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Խոստացված «խաղաղության դարաշրջանը» փոխարկվեց մեծ ստի դարաշրջանի։ Թե դեռ որքան պիտի ժողովուրդը հետևի Փաշինյանի ծամածռություններին («Վանոն կասեր՝ «մեյմունություն»,- ասել է Տեր-Պետրոսյանը մեկ այլ առիթով), ցույց կտա ժամանակը։ Երեք նախագահները կատարյալ չէին, իդեալական քաղաքական գործիչներ գոյություն չունեն, բայց նրանք համապատասխանում էին համաշխարհային չափանիշների մակարդակին: Ժողովուրդը սովոր էր, որ դա այդպես էլ պետք է լինի, և այդ պատճառով էլ չնկատեց այն պահը, երբ զանգվածային դժգոհության ալիքի վրա սորոսաթուրքական 5-րդ շարասյունը, ԼԳԲՏ համայնքի աջակցությամբ, իշխանության բերեց դավաճանին, որը 5 տարի շարունակ զբաղվել է միայն նրանով, որ ջանադրաբար փորձել է ապացուցել, թե ինքը նախորդներից վատը չէ։ Նիկոլ Վովաևիչն այսօր էլ ջանում է համեմատել Աստծո պարգևը ձվածեղի հետ…

Իշխանության գալուց հետո Փաշինյանի հրամանով երկրորդ նախագահին և մի խումբ անձանց փորձեցին դատապարտել սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով՝ Սահմանադրությանը հակասող հոդվածով։ Հունիսի 27-ին Փաշինյանն ասաց, որ Տեր-Պետրոսյանը հանդիպման ժամանակ իրեն խորհուրդ է տվել հանձնել տարածքները (Նիկոլը չմանրամասնեց, թե հատկապես որոնք և ինչի դիմաց)։ Առանձնազրույցի հրապարակումից անձնական բացահայտ հաշվեհարդարի հոտ էր գալիս, նման քայլի չէր նսեմանա երեք նախագահներից ոչ մեկը։ Վերջերս ռեժիմի պարագլուխը ճաղերի հետևում փակեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հիմա փորձում է հաշվեհարդար տեսնել կուսակցության առաջնորդի՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

«ՀԱՆՃԱՐԵ՛Ղ Է ԱՊԱՇՆՈՐՀՆ ԻՐ ՃԻԳԵՐՈՒՄ». հանձնաժողովի նիստում Փաշինյանը հայտարարեց, որ իր կինը 44-օրյա պատերազմի ժամանակ Ստեփանակերտում այցելել է հրամանատարական կետ, «որովհետև այդ մասին կարծիք կար (ամենայն հավանականությամբ՝ այն պատկանում էր Նիկոլին և Աննային – Մ.Մ.), որ դա դրական ներգործություն կունենա, որ մանավանդ ծանր մթնոլորտում վարչապետի ընտանիքի անդամը այնտեղ է գտնվում, և առաջարկ է եղել գնալ, 15 րոպեով քաղաքավարական այց անել հրամկազմին»: Համաձայնեք, պարոնայք, նախագահներից ոչ մեկի մտքով անգամ չէր անցնի իր կնոջը «15 րոպեով» բունկեր ուղարկել մարտական գործողությունների թեժ պահին՝ ոգին բարձրացնելու համար:

Ի դեպ հիշեցնեմ, թե ինչպես էր Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ խորհրդարանի ամբիոնից ճղավում. «Իմ որդին դիրքերո՛ւմ է։ Իմ կինը դիրքերո՛ւմ է, հասկանո՞ւմ եք, իմ կինը կռվո՛ւմ է»։ Ռեժիմի տապալումից հետո ժողովուրդը կիմանա ողջ ճշմարտությունը Աշոտ Փաշինյանի և նրա մոր («Էրատո» ջոկատով հանդերձ) գտնվելու վայրի մասին 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը: Կարծում եմ, մի օր հայտնի կդառնա ողջ ճշմարտությունն այն մասին, թե քանի զինվոր և սպա է զոհվել՝ Աշոտիկին շրջապատումից դուրս բերելով: Պատահական չէ, որ Փաշինյանը ստեց հանձնաժողովի նիստում, թե պատերազմի ժամանակ չի իմացել իր որդու գտնվելու վայրի մասին…

Երեք նախագահներից Փաշինյանը ժառանգություն էր ստացել երկու հայկական հանրապետություն և շահեկան դիրքեր բանակցային գործընթացում։ Նրա կառավարման 5 տարիների ընթացքում ժողովուրդն ապրեց 3 պատերազմ. 2020 թվականի 44-օրյա պատերազմն Արցախում, 2021 թվականի նոյեմբերի 16-ի դիրքային պատերազմը և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիան Հայաստանի տարածքում։ Կապիտուլյանտը գերեզման դրեց ավելի քան 5 հազար հայ զինվորների, հանձնեց Արցախի Հանրապետության տարածքի 75 տոկոսը, թույլ տվեց ադրբեջանցի զավթիչներին մտնել Սյունիք, Վայոց Ձոր և Գեղարքունիք, հոկտեմբերի 6-ին Պրահայում փաստաթուղթ ստորագրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախով հանդերձ ճանաչելու մասին։ Արցախը Ադրբեջանի կազմում Փաշինյանի ճանաչելու հետևանքը դարձավ Լաչինի միջանցքի շրջափակումը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Այսօր Արցախը մշտական գնդակոծության տակ է, մարդիկ սովի են մատնված, վտանգված է 30 հազար երեխաների կյանքն ու առողջությունը...

Ալիևն իր արժանապատվությունից ցածր համարեց տոնել իր հաղթանակը «հարբած ծաղրածուի» նկատմամբ, ուստի անմիջապես հայտարարեց, թե հաղթել է նախագահներ Քոչարյանի և Սարգսյանի ձևավորած բանակին։ Այստեղ տեղին է հիշել բոլոր ժամանակների և ժողովուրդների այն իմաստախոսությունը, թե ինչի են վերածվում առյուծները, երբ նրանց առաջնորդ է կարգվում ոչխարը:

Նախագահներից և ոչ մեկը այդքան մահ ու տարածքային կորուստներ չի բերել Հայաստանին ու Արցախին։ Քոչարյանի նախագահության տարիների մարդկային կորուստները հանձնաժողովի նիստում ուռճացնելու Փաշինյանի փորձն այնքան ողորմելի էր, որ դրա մասին հիշելն անգամ նողկալի է։ Նիկոլը Տեր-Պետրոսյանը չէ, որ հրաժարական տա կարգավորման հարցի շուրջ տարաձայնությունների պատճառով, Սերժ Սարգսյանը չէ, որ հեռանա պաշտոնից՝ արյունահեղությունից խուսափելու համար... Դրա փոխարենը նա հարյուրերորդ անգամ շրջանառեց սուտը տխրահռչակ «Մեղրիի տարբերակի» մասին, ստիպելով մեզ կրկնել, որ այդ տարբերակը երբեք չի եղել Մինսկի խմբի օրակարգի առարկա, քանզի, ինչպես հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ լուսահոգի Վահան Հովհաննիսյանը. «Մենք չե՛նք փոխանակում հայկական տարածքները հայկական տարածքների հետ»։ Նրանք չէին փոխանակում, իսկ Փաշինյանը հանձնեց և շարունակում է հանձնել…