2024-04-27 09:10
Լրատվական գործակալություններ
0
Ադրբեջանը շարունակում է խոշտանգել հայ գերիներին. թուրք լրագրողուհի
Ադրբեջանը շարունակում է խոշտանգել հայ գերիներին: Դրա մասին սոցցանցերում գրել է թուրք լրագրողուհի Ուզայ Բուլը։
«Վիկեն Էուլջեջյանը 45-ամյա հայ բանտարկյալ է Լիբանանից, որն Ադրբեջանում է 2020 թվականի նոյեմբերից: Վիկենն այժմ պատիժը կրում է աշխարհի ամենահայտնի բանտերից մեկի մեկուսարանում։ Հաշվի առնելով նրա ֆիզիկական և հոգեկան առողջությանը սպառնացող վտանգը՝ նրա ընտանիքը չափազանց անհանգստացած է»,- ընդգծել է Ուզայ Բուլը:
News.am