Եղիշե Մախսուդյան․ Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին
Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Կիրանցի ժողովրդին ասել է, որ յոթ օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ օրից հետո երաշխիք չի տալիս: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի եղբայր Եղիշե Մախսուդյանը։
«Կիրանցը կիսվում է, վարչապետը Կիրանցի ժողովրդին ասել է, որ 7 օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ օրից հետո նա երաշխիք չի տալիս»,- ասաց նա։
Մախսուդյանի խոսքով, պայքարից ժողովուրդը չի հիասթափվել, մարդիկ ուզում են ապրել. «Ժողովուրդն ասում է՝ մեր հողերը մի տուր, դիրքերը թուրքը հատուկ ուզում է նրա համար, որ վաղը, մյուս օր կարողանա ճեղքել։
Արդեն կան դիրքեր, որ հանձնվել են թուրքերին, 100 տոկոս 2 դիրք արդեն հանձնվել է, իմ իմանալով Կոթի գյուղում արդեն աշխարհազորայիններն իջել են, արդեն իրենք են այնտեղ նստած»,- ասաց նա։
Եղիշե Մախսուդյանը նշեց, որ ելքն այն է, որ եթե նա չի կարողանում այս սահմանները պահել, միանշանակ պետք է թողնի, գնա։
«Ինքը պատրաստ է տալու, մենք էլ պատրաստ ենք կռվելու, մենք մեր Հայաստանն ենք կորցնում։ Մենք պայքարը շարունակելու ենք, մեզ ուզում են լռեցնել, մեզ տանելով։
Այսօր իմ եղբոր տղային՝ Վահագն Մախսուդյանին են կալանավորել 2 ամսով, որ մենք լռենք, բայց մենք չենք լռելու, միանշանակ։ Իմ հորեղբոր՝ Մախսուդյան Մելիքի հուշարձանն էլ է անցնելու թուրքերին»,- ասաց Եղիշե Մախսուդյանը։
News.am