Ռուսական «Գազպրոմը» 25 տարվա մեջ առաջին անգամ վնասով է աշխատել

2023 թվականի վերջին ռուսական «Գազպրոմ»-ը վնասով է աշխատել: Ըստ միջազգային ստանդարտների ընկերության (IFRS) զեկույցի՝ 2023 թվականին «Գազպրոմի» վնասը կազմել է 629 միլիարդ ռուբլի (մոտ 6,4 միլիարդ եվրո)։ Մեկ տարի առաջ ընկերությունն ունեցել էր 1,23 տրիլիոն ռուբլի շահույթ։ Ըստ РБК-ի՝ վերջին անգամ ընկերությունը տարեկան վնաս է կրել 1999 թվականին։ Այդ ժամանակ վնասը կազմել է 79,3 միլիարդ ռուբլի։

«Գազպրոմի» հասույթը 2022 թվականի համեմատ նվազել է 27 տոկոսով և կազմել 8,542 տրիլիոն ռուբլի։ Միաժամանակ գազային բիզնեսի հասույթը կրճատվել է 43%-ով՝ մինչև 4,41 տրիլիոն ռուբլի, նավթային բիզնեսինը՝ աճել 4%-ով՝ հասնելով 3,52 տրիլիոն ռուբլու, իսկ էլեկտրաէներգիայի բիզնեսի հասույթն աճել է գրեթե 9%-ով և կազմել 606 միլիարդ ռուբլի։

News.am