Մասկը դոլարի անկում է կանխատեսել, եթե ԱՄՆ-ն չլուծի պետական պարտքի խնդիրը

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ դոլարը «ոչինչ չի արժենա», եթե ԱՄՆ-ն չթեթևացնի պետական պարտքը:

«Մենք պետք է ինչ-որ բան անենք մեր պետական պարտքի հետ, այլապես դոլարը արժեք ճի ունենա», – նշել է Մասկը X սոցիալական ցանցում:

Գործարարի կարծիքով՝ պետք է գոնե դանդաղեցնել պետական պարտքի աճը։

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսմամբ՝ 2024 թվականին ԱՄՆ պետական պարտքը կգերազանցի երկրի ՀՆԱ-ի 123 տոկոսի նշագիծը և կշարունակի աճել հետագա տարիների ընթացքում՝ 2029 թվականին հասնելով գրեթե 134 տոկոսի։

Sputnik Արմենիա