Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձին նվիրված շքերթներ կանցկացվեն Ռուսաստանի 25 քաղաքներում, որոնցից 7-ը հերոս քաղաքներ են, իսկ 18-ում տեղակայված են ռազմական շրջանների շտաբերը, նավատորմերը և համակցված զինուժը:

Շքերթներին 150 000 զինվորական է մասնակցելու, ներգրավվելու է 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա։

Բացի այդ, 314 բնակավայրերում կազմակերպվելու են հանդիսավոր միջոցառումներ՝ կայազորային զորքերի մասնակցությամբ։

Տվյալները հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Aysor.am