Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը

Սպառազինություն արտադրող հնդկական «Bharat Forge»-ը, որը TAGS հաուբիցներ է մատակարարել Հայաստանին, արդիականացրել է դրանք` հաուբիցների վրա տեղադրելով նոր էլեկտրոնիկա: Տեղեկությունը հայտնում է «Indian Defense Research Wing»– ը` հղում անելով ընկերության տնօրեն Բաբա Կալյանիին։

Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ, որոնք նվազեցնում են հրետանային հաշվարկների սխալվելու հավանականությունը:

Բալիստիկ համակարգիչները նաև ցամաքային նավիգացիոն համակարգերի հետ ինտեգրում են ապահովում, ինչը թույլ է տալիս ավելի ճշգրիտ նշանառություն կատարել։

Հիշեցնենք` ոչ պաշտոնական տվյալներով` Հայաստանը վերջին 2 տարում միլիոնավոր դոլարների պաշտպանական պայմանագրեր է կնքել Հնդկաստանի հետ։ Համաձայնագրերի շրջանակում մատակարարվել են կամ նախատեսվում են մատակարարվել հաուբիցներ, ՀԿՌՀ համակարգեր և այլն:

Sputnik Արմենիա