ԵԱՏՄ երկրները կատարելագործում են տարանցման համակարգը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների հետ համատեղ մշակել է տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի նախագիծ, որը կսահմանի միության և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի գործության հիմնական սկզբունքները։ Այս մասին Ալմաթիում կայացած «Բեռնափոխադրողների միասնական հավաք Asia-2024» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության փոխտնօրեն Նուրլան Բայնազարովը։

Նրա խոսքով` համաձայնագրում ամրագրված է երրորդ երկրների կողմից ԵԱՏՄ տարանցիկ համակարգն օգտագործելու հնարավորությունը։ Այժմ համաձայնագրի նախագիծը ԵԱՏՄ երկրներում ներպետական ընթացակարգեր է անցնում։

Բայնազարովը նաև հայտնել է, որ ԵԱՏՄ երկրների հետ համատեղ հանձնաժողովը միության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու, տարանցման միասնական համակարգի զարգացման վերաբերյալ արձանագրության նախագիծ է պատրաստել, որով նախատեսվում է նաև նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ հետևել բեռների հետագծին։

Sputnik Արմենիա