Արշակ սրբազան․ Ամեն մարդ պատասխան կտա իր արածի ու չարածի համար

Աստված է մեր տերը, ամեն մարդ պատասխան կտա իր արածի ու չարածի համար։ Այս մասին գրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` անդրադառնալով իրեն այսօր ԱԱԾ հրավիրելու փաստին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն է կանչվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Տարածված տեղեկատվությանը չեմ ցանկանում անդրադառնալ։ Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներին, կարծում եմ , քաջածանոթ եք: Դրանք անփոփոխ են: Մնացածը կարևոր չէ»,–գրել է նա։

Արշակ սրբազանը նշել է, որ զգացված է զորակցության անկեղծ խոսքերի համար։

Հիշեցնենք` մայիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հայաստանում քաղաքական շարժում է առաջնորդում։ Նա ընդգծեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նպատակը նախորդ իշխանություններին, մասնավորապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելն է։ Նա նաև ակնարկեց, որ շարժումը ղեկավարվում է դրսի ուժերի կողմից։

Sputnik Արմենիա