ՀԱԵ-ի նկատմամբ իշխանություններից հնչող քննադատությունների նպատակը` նվազեցնել եկեղեցու դերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր նախասիրություններով ու տրամաբանությամբ մեկնաբանել թե ինչ է Հայրենիքը, պետությունը, Հայաստանը, Հայոց պատմությունն ու հայկական արժքները։

Բացի այդ, Փաշինյանը յուրովի մոտեցում ունի նաև երկրի մայր օրենքի` Սահմանադրության, ինչպես նաև դրանով Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն օժտված բացառիկ դերի հանդեպ։

«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մեկնարկից ի վեր, երբ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց Կիրանցից դեպի Երևան երթի մասին Իշխանության ներկայացուցիչները շտապեցին մեղմ ասած քննադատել եկեղեցուն ու նրա սպասավորներին` քաղաքականությանը խառնվելու համար։

Փաշինյանն էլ երեկ ֆեյսբուքի իր էջում հրապարակել է, ի բնորոշմամբ, Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային արժեքների ցանկը, որտեղ, ի թվս Հայ առաքելական Սուրբ եկեղեցու, նշել է նաև Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին ու քրիստոնեությունն ընդհանրապես։

Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի Կրոնագիտության ամբիոնի վարիչ Պարգև Բարսեղյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ առնվազն տեղին չէ Հայ առաքելական սուրբ եկեղեցին դնել Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանչական եկեղեցիների հետ նույն հարթության վրա։

«Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իշխանություններից հնչող քննադատությունների նպատակը երևի թե մեկն է` նվազեցնել Հայ առաքելական եկեղեցու ազդեցությունը և դերը հասարակության կյանքում»,-նշում է Բարսեղյանը։

Sputnik Արմենիա