Արգելել են Սերբիայի բոլոր պաշտոնատար անձանց մուտքը

Ինքնահռչակ Կոսովոյի իշխանությունները որոշում են ընդունել ինքնավարության տարածք Սերբիայից բոլոր պաշտոնատար անձանց մուտքի արգելքի մասին: Facebook-ի իր Էջում այ մասին հայտնել Է երկրամասի արտաքին գործերի նախարար Ետլիր Զուբերայը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կոսովոյի նկատմամբ Սերբիայց ստացվող հիբրիդային սպառնալիքների, մշտական քարոզչության և երկրի և մեր քաղաքացիների մասին ստահոդ նորությունների պատճառով, ինչպես նաև Կոսովոյի հյուսիսում այսպես կոչված հումանիտար ճգնաժամի կանխման՝ վերջերս գործադրված ջանքերի պատճառով՝ սերբ բնակչությանն սպառնալով և նրան հարկադրելով փակելու ձեռնարկությունները Բելգրադի ինչ-որ քաղաքական նպատակների պատճառով, արտաքին գործերի նախարարությունը սերբ պաշտոնատար անձանցից ոչ մեկին թույլ չի տա այցելել Կոսովո»,- գրել Է Զուբերայը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: