«Հրապարակ». ԼՀԿ-Ն «ՊԼԱՆ Բ» Է ՄՏԱԾԵԼ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՀԿ-ն դիմել է ԿԸՀ՝ խնդրելով վերադարձնել իրենց 18-րդ մանդատը և վերականգնել ընդդիմությանը հասանելիք 1/3-ը։

Մանդատն Արման Բաբաջանյանն է տնօրինում, որը դուրս է եկել խմբակցությունից։ Դիմումի քննության օրը դեռ չի նշանակվել, այն կներկայացնի Դավիթ Խաժակյանը։ Բայց եթե ԿԸՀ-ն մերժի նախադեպը չունեցող այս դիմումը, ԼՀԿ-ն «Պլան Բ» է մտածել. պատրաստվում են դատարան դիմել։

Եվ քանի որ խոսքը մանդատի մասին է, գործը կգնա ՍԴ։ ԼՀԿ-ում հույս ունեն, որ այս հարցում Փաշինյանը «ճիշտ» քաղաքական որոշում կկայացնի, որը հետագայում կծառայի իրեն՝ անհնազանդների ձեռքից մանդատները վերցնելու առումով»:

Aysor.am