ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄ ՉԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ
Հիմնավոր կասկածներ՝ ուղիղ կապով սեպարատ պայմանավորվածությունների վերաբերյալ Մարտի 31-ին հայ-ադրբեջանական սահմանի 5 հատվածներում ադրբեջանցիների առաջխաղացումից, Փաշինյանի և ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի իրարամերժ հայտարարություններից հետո ակնհայտ դարձավ, որ իշխանությունը բացարձակապես չի ցանկանում վերահսկել իրավիճակը պետական անվտանգության ապահովման ոլորտում: Սահմանի նշված հատվածներում ադրբեջանցիները չեն հանդիպել ո՛չ ԱԱԾ սահմանապահ ջոկատներին, ո՛չ էլ ՊՆ ստորաբաժանումներին: Կրկնվեց 2021թ.մայիսի 12-ին Սև լճի մերձակայք զավթիչների ներխուժման իրավիճակը, երբ Իշխանասարի մատույցներում նրանք հանդիպեցին միայն հովիվների: Փաշինյանը շարունակում է տարածքներ հանձնել, և բնավ փաստ չէ, որ 5 հատվածներում մինչև 300 մետր առաջխաղացումը Ալիևի հետ ուղիղ կապով հերթական պայմանավորվածությունների հետևանքը չէ: