ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՂՎԱԾ ՈՒՂԵՐՁՈ՞Վ
Ակնհայտ է, որ Ալիևը շտապում է… Վերջին օրերին ռեժիմի պարագլխի շրջապատից բավական հակասական տեղեկություններ են ստացվում։
Ակնհայտ է, որ Ալիևը շտապում է… Վերջին օրերին ռեժիմի պարագլխի շրջապատից բավական հակասական տեղեկություններ են ստացվում։
Խաչմերուկ մտնելիս 108 կմ/ժամ արագությունը սպանության հավաստի ճանապարհն է 2022 թվականի ապրիլի 26-ին, ժամը 18:20-ի սահմաններում, Լեոյի և Պարոնյան փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան 108 կմ/ժ արագությամբ սլացող մեքենան վրաերթի ենթարկեց 28-ամյա հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին: Ղեկին ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանն էր։
Քաղաքացիական անձանց շրջանում խուճապից խուսափելու համար… Ապրիլի 11-ին Տեղ համայնքի մերձակայքում 4 հայ զինվորի կյանք խլած փոխհրաձգությունից հետո նմանատիպ ներխուժում է սպասվում Վարդենիսում:
Անիից տեղեկություններ են ստացվում վարչական ռեսուրսի չարաշահման մասին Մինչև վերջին օրերը ԶԼՄ-ների ուշադրությունը սևեռված էր հիմնականում մարտի 26-ին (կիրակի) Սիսիանում նշանակված նոր ընտրությունների նախապատրաստման վրա, սակայն երբ նախընտրական քարոզարշավը մտավ եզրափակիչ մրցուղի, մեծ թվով խախտումների մասին տեղեկություններ սկսեցին ստացվել Շիրակի մարզի Անի համայնքից, որտեղ նույնպես այդ օրը տեղի են ունենալու նոր ընտրություններ:
Ոչ պրոֆեսիոնալ գործողություններ՝ կյանքի վտանգումով… Հինգ տարվա ընթացքում պարեկային ծառայության ինստիտուտը արմատական «բարեփոխուման» է ենթարկվել՝ ռեժիմի պարագլխի անձնական հրահանգով։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք. «պարեկները» կաշառք են վերցնում, գողությամբ զբաղվում և տեղում գնդակահարում մարդկանց, ինչպես դա տեղի ունեցավ մարտի 13-ի գիշերը Հրազդան քաղաքում (Կոտայք)։
Բռնապետությունը սկսվում է տեղական իշխանության լիազորությունների վերացումից Վերջին քառօրյայի ընթացքում խորհրդարանական մեծամասնությունը երկրորդ ընթերցմամբ կողմ քվեարկեց «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն։ Թվում է, թե ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, այդ օրենքում մշտապես ինչ-որ բան փոխում են, ոչ ոք առանձնապես խորամուխ չի լինում այդ փոփոխությունների բովանդակության մեջ։ Մինչդեռ հենց այս փոփոխություններն ու լրացումներն են, որ ավարտին հասցրեցին մեկ անձի բացարձակ բռնապետության արմատավորման գործընթացը. կառավարման այս ձևը անցած դարում բնութագրում էին որպես անձնիշխանություն: 21-րդ դարում կառավարման այդ եղանակն անցյալի գրկում է մնացել ամենուր, բացի Հայաստանից։ Մեր երկրում մեկ անձի և նրա ընտանիքի անդամների բացարձակ իշխանությունն օրըստօրե ավելի խորն է արմատավորվում։
Փաշինյանը «քցեց» Մոսկվային՝ անտեսելով հետևանքները… Հոկտեմբերի 29-ին իր կուսակցության 6-րդ համագումարի ամբիոնից Փաշինյանը խոսեց կարգավորման արևմտյան և մոսկովյան մոտեցումների մասին։ Նա հայտարարեց, որ դեռ սեպտեմբերին համաձայնություն է տվել ստորագրելու «ռուսական տարբերակը»։ Չնայած այս հայտարարությանը՝ ընդդիմությունն առավելագույն ջանքեր գործադրեց գլխավոր բանակցողին շուտափույթ փոխելու անհրաժեշտությունը ժողովրդին բացատրելու համար։
Զինվորը հրաժարվեց դատել գեներալին Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանի գործով դատաքննությունը, որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի փակ դռների հետևում ձգվեց մոտ երկու տարի, մտել է եզրափակիչ փուլ: Գրեթե բոլոր վկաներն արդեն հարցաքննված են, մնացել է միայն դատարանի որոշումը:
Ղարաբաղյան շարժման նենգափոխումը Հայոց համազգային շարժման… Փետրվարին կլրանա Ղարաբաղյան շարժման 35 տարին։ Ամեն ինչ սկսվեց 1988թ. փետրվարի 11-ին, երբ Ստեփանակերտում սկսեցին թռուցիկներ տարածվել Ադրբեջանի կազմից դուրս գալու կոչով։ Փետրվարի 12-13-ին ողջ Ղարաբաղում տեղի ունեցան ժողովներ՝ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրելու պահանջով, առաջարկին կողմ քվեարկեցին 5 շրջգործկոմներից 4-ը, ինչպես նաև բուն մարզային խորհրդի 87 անդամներ։ Փետրվարի 20-ին նիստը գումարվեց։ Ձայների ճնշող մեծամասնությամբ (110-ն ընդդեմ 17-ի, 13 ձեռնպահ) այն որոշում կայացրեց միջնորդություն ներկայացնել երկու հանրապետությունների Գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի կազմ տեղափոխելու մասին։ Հաջորդ օրը այդ որոշումը հրապարակվեց «Սովետական Ղարաբաղ» թերթում։
Վահե Ղազարյանն ընդդեմ զոհված զինվորների ծնողների Երևանի կենտրոնական փողոցներից մեկում շարքային քաղաքացիների շրջանում անցկացված հարցումը տարօրինակ օրինաչափություն բացահայտեց։ Հարցը ձևակերպված էր հետևյալ կերպ. կարո՞ղ էր արդյոք ոստիկանությունը զոհված հերոսների ծնողներին ծեծի ենթարկելու հրաման ստանալ, ինչպես դա տեղի եղավ 2022թ. սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում, եթե պետության ղեկին լինեին Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը։ Հարցվողների մեծ մասը, լսելով հարցը, անմիջապես ներպարփակվում ու հրաժարվում էին պատասխանել, թեև զոհվածների մայրերի և հայրերի նկատմամբ ոստիկանական հաշվեհարդարի կադրերը տեսել են բոլորը։