Գասպար ԱԴԱՄՅԱՆ

հոդվածներ 128

Բոլոր հոդվածները

  • 2022-09-26 09:44
    анализ

    44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵԿՆԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ. ԱԳՐԵՍԻԱՅԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

    Արձագանքն ագրեսիային 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց թուրք-ադրբեջանական լայնածավալ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ։ Մոտ մեկ ամիս անց Թուրքիայի առաջնորդը Ստամբուլում հայտարարեց, թե Մոսկվան ու Անկարան նույն իրավունքներն ունեն բանակցային գործընթացում։ «Թուրքիան նույնպիսի իրավունք ունի մասնակցելու խաղաղ բանակցություններին, ինչպիսին Ռուսաստանը»,- հայտարարեց Էրդողանը՝ փաստարկավորելով դա նրանով, որ իրեն որևէ բան հայտնի չէ Անկարայի մտադրությանը Մոսկվայի բացասական վերաբերմունքի մասին:

  • 2022-09-22 19:00
    текущие события

    ՀԱՄԱԽՄԲՄԱՆԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ

    Իրավիճակը պարտավորեցնում է… Իշխանության բացակայության պայմաններում պետության ճակատագիրը կախված է ընդդիմությունից, ինստիտուցիոնալ առումով այլ կառույցներ չկան։ Այս կարծիքը պատկանում է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանին։ Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիան ցույց տվեց, որ Հայաստանում չկա գործունակ իշխանություն, իսկ ընդդիմությանը դեռ չի հաջողվում համախմբել ժողովրդին ռեժիմի դեմ պայքարի։ Փոխարենը՝ պետության կառավարման և նրա անվտանգության ապահովման գործում բացարձակ անգործունակություն դրսևորած ռեժիմը անգերազանցելի հատկանիշներ է ցուցաբերում ընդդիմության վարկաբեկման հարցում։

  • 2022-09-16 08:19
    обзор прессы

    ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ-2-ԻՆ ՄՆՈՒՄ Է ՄԵԿ ՔԱՅԼ

    Փաշինյանը ագրեսիայի մասին տեղյակ է եղել և՛ 2020թ. սեպտեմբերի 27-ին, և՛ 2022թ. սեպտեմբերի 13-ին Սեպտեմբերի 13-ի գիշերն Ադրբեջանի սկսած ագրեսիան 10 օր առաջ ծանուցեց անձամբ պաշտպանության նախարարը՝ տիրաժավորելով սուտը հայկական դիրքերից գնդակոծությունների մասին։ Պատգամավոր Վիգեն Խաչատրյանը իրազեկել է հասարակայնությանը, որ առաջիկա ագրեսիայի հարցը ՔՊ խմբակցությունը Փաշինյանի հետ քննարկել է սեպտեմբերի 13-ից մեկ շաբաթ առաջ:

  • 2022-09-01 17:33
    вступительная сцена

    ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԺԱՄԸ 19:30-ԻՆ ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Պատգամավոր Աղազարյանը չկողմնորոշվեց և ասաց ճշմարտությունը Նիկոլական հեռուստաալիքների մեկշաբաթյա մշտադիտարկումը ցույց է տալիս, որ ռեժիմը վախենում է սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված ակցիաներից:  

  • 2022-08-30 17:37
    анализ

    ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ

    Տավուշում անտառ հատել են, հատում են ու կհատեն… Օրերս Իջևանից (Տավուշի մարզ) հաղորդագրություն ստացվեց, որ հարազատ Ենոքավանի մոտակայքում զբոսախնջույքի ժամանակ Փաշինյանը լսել է բենզասղոցի աղմուկը, գնացել ձայնի ուղղությամբ և դուրս եկել ապօրինի անտառահատողների վրա: Արդյունքում առանց մեծ աղմուկի լուծարվել է ապօրինի ծառահատումները կանխելու նպատակով հսկողություն իրականացնելու կոչված ոստիկանակետը։

  • 2022-08-27 09:29
    анализ

    ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ, կամ՝ ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԾՈՌՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

    Պացիֆիզմ, կամ՝ ՔՊ-ն վերակենդանացնում է ՀՀՇ-ի ավանդույթները Փաշինյանը չի կարող չգիտակցել իր ռեժիմի գլխավերևում կախված սպառնալիքների ողջ ծանրությունը։ 2018 թվականի ապրիլին համընդհանուր էյֆորիայի ալիքի վրա իշխանությունը զավթած կառավարության ղեկավարն այսօր երկրում ու նրա մայրաքաղաքում տեղաշարժվում է զինված թիկնազորի ուժեղացված խմբերի ուղեկցությամբ: Միանգամից ասեմ, որ ռեժիմի պարագլխի թիմակիցներից շատերը կասկածում են, թե նա կհամարձակվի համագումար անցկացնել սեպտեմբերի 18-ին, չափից ավելի է նա մտահոգված սեփական անվտանգության խնդիրներով։

  • 2022-07-12 19:08
    текущие события

    ԻՍԿ ԻՆՉՊԵ՞Ս ԿՀՆՉԻ ՁԵՐ ԱՍԱԾԸ ՕՊԵՐԱՏԻՎ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

    Հանցավոր անփութություն, թե՞ հերթական գրոհ Հայտնի է, որ վարչապետի հետ ՔՊ խմբակցության պատգամավորների յուրաքանչյուր հանդիպումից առաջ նրանցից պահանջում են հանձնել հեռախոսներն ու ձայնագրող այլ սարքերը։ Որոշ ժամանակից ի վեր, ըստ ԶԼՄ-ների, վարչապետի թիկնազորը նույնիսկ հանդիպումների ընթացքում հանգամանալի խուզարկություններ է անցկացնում նման սարքեր հայտնաբերելու նպատակով։

  • 2022-07-04 22:26
    текущие события

    ԿԱՆԱՅՔ՝ ՌԵԺԻՄԻ ՊԱՐԱԳԼԽԻ ԿԱԴՐԱՅԻՆ ՊԱՀՈՒՆԱԿՈՒՄ

    «Դատավորը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ» Փաշինյանն ուզում է Սեդա ՍԱՖԱՐՅԱՆԻՆ տեսնել ՍԴ դատավորի աթոռին՝ այս տարի Արևիկ Պետրոսյանի լիազորությունների լրանալուց հետո։ «Մնում է միայն նրա եղբորը նշանակի Վճռաբեկ դատարանի նախագահ, իսկ Լուլուին՝ Գլխավոր շտաբի պետ»,- այդ առնչությամբ հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, նախկին փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: