Գասպար ԱԴԱՄՅԱՆ

հոդվածներ 128

Բոլոր հոդվածները

  • 2022-03-10 08:56
    анализ

    ԲԱՐԴԱԿ՝ ՏԵՂԵՐՈՒՄ։ ՌԵԺԻՄԸ ՀԱՎԱՔՈ՞ՒՄ Է ՈՒՍԱՊԱՐԿԵՐԸ...

    Դեկտեմբերի 5-ից ի վեր նշանակված չեն վարչական միավորների ղեկավարները Ձուկը գլխից է հոտում, սակայն կառավարման վերին և միջին օղակներում տիրող ճգնաժամը բնավ այնքան նկատելի չէ, որքան բարդակը տեղական ղեկավարության մակարդակով, որը, ինչպես հայտնի է, ավելի մոտ է ժողովրդին: Ստորև ներկայացված պատկերը հստակ արտացոլում է, թե ինչ է կատարվում պետկառավարման համակարգում. բուռն գործունեության իմիտացիան փոխարինել է կոնկրետ հարցերի լուծմանը բոլոր մակարդակներում:

  • 2022-02-19 09:01
    анализ

    ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆՈ՛ՒՄ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

    Դադարը մոտենում է ավարտի՞ն Գեղարքունիքում իրենց դիրքերի գնդակոծման մասին ադրբեջանցիների ապատեղեկատվությունը չի կարելի գնահատել այլ կերպ, քան սադրանք և նախապատրաստություն նոր պատերազմի: Քաղաքագետներն արդեն նշում են ժամկետը. վաղ գարնանը։ Բացառված չէ, որ սողացող բռնազավթմանը փոխարինելու գան դիրքային մարտերը, որոնք կոչված են արագացնել խաղաղ պայմանագրի ստորագրումը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումով…

  • 2022-02-16 08:50
    анализ

    ԱՆԿԱՐԱՅԻ ՀԵՏ ՌԵԺԻՄԻ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԽՍՏԱՑՄԱՆ

    Անհրաժեշտ է կազմել քաղաքական հետապնդումների զոհերի գրանցամատյան: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը միանգամայն յուրաժամանակ հանդիմանեց խորհրդարանական ընդդիմությանն այն բանի համար, որ մինչ օրս չի ստեղծել քաղաքական հետապնդումների զոհերի գրանցամատյան: Փետրվարին Հայաստանը կզրկվի Մարդու իրավունքների պաշտպանից՝ հանձին Արման Թաթոյանի, նրան փոխարինելու կգա մի օմբուդսմեն, որը հայտարարել է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։

  • 2022-01-19 16:35
    анализ

    ԵՐԿԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ. ՄԵԿԻՆ՝ ԿԱԼԱՆՔ, ԻՍԿ ՄՅՈՒՍԻՆ՝ ՉԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    2021թ. տարեվերջին ԱԱԾ-ն հայտարարեց 2020թ. նոյեմբերի 10-ի գիշերը կառավարության շենք ներխուժման փաստով հարուցված քրեական գործի քննության ավարտի մասին: Խոսքը այն իրադարձությունների մասին է, որոնք հաջորդեցին նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության ստորագրմանը։ Բողոքի ակցիաներին, ի թիվս այլոց, մասնակցել է նաև Ռաֆայել Մխիթարյանը:

  • 2022-01-11 18:32
    анализ

    Ե՞ՐԲ Է ԱՍՎԵԼՈՒ ՈՂՋ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒՇԻԻ ՄԱՍԻՆ

    Ավետարանոցը դիմադրել է մինչև հոկտեմբերի 26-ը Հունվարի առաջին օրերին Իլհամ Ալիևը հայտարարեց 2022 թվականը Շուշիի տարի: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ընթացիկ տարում հայ հասարակությունը վերջապես կստանա բերդաքաղաքի կորստի հետ կապված եթե ոչ բոլոր, ապա գոնե առանցքային հարցերի պատասխանները։ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի 44-օրյա ագրեսիայի ավարտից հետո ՀՀԿ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում խոստովանեց, որ իրեն երկար ժամանակ չէր հաջողվում ստանալ այն հարցի պատասխանը, թե ով է եղել մարտական գործողությունների հրամանատարը Հադրութ-Շուշի հատվածում։

  • 2021-12-20 17:43
    мнение

    ԿՊԱՏՎԻՐԱԿԻ՞ ԱՐԴՅՈՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

    Քաղաքական կեղծ օրակարգը իրականացման փուլում է Դեռևս մարտին Փաշինյանը հայտարարեց, թե պետք է ջանքեր գործադրել՝ արդեն հոկտեմբերին նոր Սահմանադրություն ընդունելու կամ գործող Հիմնական օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ հանրաքվե անցկացնելու համար: Այն ժամանակ իրավագիտության ոլորտի մասնագետները մատնանշեցին համաշխարհային պրակտիկայում աննախադեպ մի երևույթ. գործադիր իշխանության ղեկավարը սկսել է խոսել կառավարման ձևը փոխելու մասին, երբ խորհրդարանական մոդելին երկիրն անցել է ընդամենը 3 տարի առաջ։ Այդ ժամկետում կառավարման ոչ մի մոդել չի կարող դրական դրսևորել իրեն գործնականում…

  • 2021-12-14 19:05
    анализ

    ՆԻԿՈԼՆ ՈՒ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ». 2016 - 2021

    «Իմ քայլը» ակցիայից 10 օր առաջ Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 11-ին, Երևանում շրջում էր «Ազգային-ժողովրդավարական բևեռ» մակագրությամբ ավտոբուս։ Այդ ցուցանակի հետևում, ինչպես հայտնի է, թաքնվում է ահաբեկիչների «Սասնա ծռեր» կուսակցությունը։ Ավտոբուսից բարձրախոսով կանչում էին քաղաքացիներին «բևեռի» հանրահավաքին՝ «թշնամուն տարածքներ հանձնող իշխանությունից երկիրն ազատելու» համար։

  • 2021-11-26 22:30
    анализ

    ԿՈՄՊՐՈՄԱՏ՝ ՑՊԱՀԱՆՋ

    Գյուլնազ տատի հեքիաթների շարունակությունը Լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին Փաշինյանի պատասխաններից ոչ շատ առաջ իշխանական քարոզչամեքենան շրջանառության մեջ դրեց հապշտապ հորինած մի առասպել, թե Փաշինյանը, իբր, հրաժարվել է ինչ-որ բան այնտեղ ստորագրել, և ընդհանրապես, ոտքը գետնին է զարկել... Սաստելով ոչ այն է Պուտինին, ոչ այն է Ալիևին, իսկ գուցեև՝ երկուսին միանգամից։ Նոյեմբերի 23-ին Փաշինյանը պատմեց, թե հրաժարվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հանդիպումից, որը, մի շարք կանխատեսումներով, պիտի ավարտվեր ինչ-որ փաստաթղթի ստորագրմամբ:

  • 2021-11-01 17:37
    перечень фактов

    ՆԻԿՈԼԻ ՖԱՎՈՐԻՏԸ ՀԻՄԱ ԷԼ ՈՒԶՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՎԵԴԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

    Վարչապետը հրամայել է չխնայել ո՛չ փողը, ո՛չ էլ վարչական լծակները… Փաշինյանի սիրելի Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետի պաշտոնը թողնելուց հետո գլխավորեց Պետգույքի կառավարման կոմիտեն, սակայն չհարմարվեց նոր տեղում, ուստի որոշել է կրկին վերադառնալ տեղական իշխանության համակարգ: Այդ վերադարձի համար Արարատի մարզի տեղական համայնքների խոշորացման ծրագիրը կազմվել է այնպես, որ Գարիկի համար նախատեսված լինի առանձին համայնք։ Խոշորացումից հետո ձևավորվել են 4 խոշորացված համայնքներ. Արարատ, Արտաշատ, Մասիս և Վեդի։ Վեդիում դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում Սարգսյանը կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։

  • 2021-10-14 18:43
    перечень фактов

    ԿԱՊԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ Է ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ 29-ԱՄՅԱ ՈՒՍԱՆՈ՞ՂԸ

    Մեր կանխատեսումներն այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր 29-ամյա Դավիթ Դանիելյանը բնակչության հետ հանդիպումների անվան տակ նախընտրական քարոզարշավ էր անցկացնում Կապանում, արդարացան։