ՄԱՆԴԱՏԸ ԿՈՐՍՎԱԾ Է
Օ՜, վարչական իրավախախտումների վերաբերյալ քանի՜-քանի արձանագրություն կկազմի ապիկար իշխանությունն այսօր ժողովրդական բողոքի մասնակիցների դեմ: Այն իշխանությունը, որն իրեն ներկայացնում է իբրև ժողովրդական, բայց այդպես էլ չի ուզում ընդունել, թե որքան է զզվեցրել ժողովրդին։ Իր մշտական ստախոսությամբ: Հայոց պետականության շահերի հետևողական հանձնմամբ։