Տնտեսություն

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ 21% ՄԱՍՆԱԲԱԺՆՈՎ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է

2024-02-16 17:45
905

Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով պահպանում է բացարձակ առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 21,3% մասնաբաժնով (31.12.2023 թ․):

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է HSBC ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

    2024-02-06 16:34
    1362

    Հայաստանի խոշորագույն բանկը՝ Արդշինբանկը, այսօր հայտարարում է HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնության գալու մասին՝ Հայաստանում վերջինիս դուստր բանկի ձեռք բերման վերաբերյալ, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը:

  • Դավիթ ԱՆԱՆՅԱՆ․ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ ԻՐ ԴԻՐՔԵՐԸ «ԶԻՋԵԼ Է» ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԲՈՒՄ ԱՊՐՈՂ ՈԼՈՐՏՆԵՐԻՆ

    2024-01-29 13:49
    1494

    ՊԵԿ-ի կողմից հրապարակած 2023 թվականի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը վերլուծել ու հետևություններ է հրապարակել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը.

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ԸՆՏՐԵԼ Է OLYMPIC ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

    2024-01-29 13:23
    1615

    Արդշինբանկ ՓԲԸ-ն ընտրել է OLYMPIC Banking System համակարգը իր` արժեթղթերով և արտարժույթով գործառնությունների սպասարկման համար:

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԲԱՆԿՆ Է

    2024-01-26 18:38
    1638

    Ամերիաբանկը վեցերորդ տարին անընդմեջ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 25.7 մլրդ դրամի հարկ:

  • ՍԻԳԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՄ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ-2050-Ը՝ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

    2024-01-20 12:21
    1952

    Վարչապետ Փաշինյանը, չկարողանալով այսօր բարելավել մարդկանց կյանքը, սիրով փիլիսոփայում է վերացական թեմաների շուրջ՝ հեռավոր ապագայի հորիզոններում, երբ իր ուրվագծած բարգավաճման շահառուներից շատերն այլևս ողջ չեն լինի, ինչպես որ, ամենայն հավանականությամբ, չի լինի նաև ինքը։ Հիշենք 2020 թվականի սեպտեմբերի 21-ին նրա ներկայացրած «Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը», որը պետք է ընկալել հենց այդ դիսկուրսում։ Երկրում կրկին գլուխ է բարձրացնում COVID-19-ը, մարդիկ զրկվում են վաստակից, տնտեսությունը ռեցեսիայի շեմին է, արտաքին աշխարհը թշնամական է առավել քան երբևէ, իսկ կառավարության ղեկավարը փրկչի իր կերպարի շրջանակներում ժողովրդի առջև նկարում է ապագայի երջանիկ պատկերներ, որը սպասում է մեզ շատ շուտով՝ ընդամենը 30 տարի անց։ Շնորհանդեսից ուղիղ մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Արցախում, և Փաշինյանի ներկայացրած գեղեցիկ պատկերները փլուզվեցին խաղաքարտե տնակի պես…

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է 1 ՏՐԻԼԻՈՆ ՀՀ ԴՐԱՄԸ

    2024-01-20 10:00
    1684

    Ամերիաբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն ՀՀ դրամը` 31.12.2023թ. դրությամբ կազմելով 1 տրիլիոն 53 մլն ՀՀ դրամ, ինչն աննախադեպ ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգում:

  • ԼՈՒՐՋ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱ. ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ «ԼԻԴԻԱՆ»-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    2024-01-19 09:59
    1215

    «Դա հեչ լավ բան չի. այն ռիսկերը, որոնք ընկերությունն ունի, հիմա մի մասն ընկնելու է մեր կառավարության, մեր երկրի, մեր յուրաքաչյուրիս վրա»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը՝ խոսելով գործադրի այսօրվա որոշման մասին, որով կառավարությունը «Լիդիան Արմենիա»-ից ընդունեց կանոնադրական կապիտալի 12.5 % բաժնետոմսերը։

  • ՏՆՏԵՍԱԳԵՏԸ ՆՇՈՒՄ Է՝ ԻՆՉՈՒ Է ԷԺԱՆԱՑԵԼ ՍԵՂՄՎԱԾ ԳԱԶԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒ ՈՐՔԱՆ ԴԱ ԿՊԱՀՊԱՆՎԻ

    2024-01-13 10:15
    1062

    Առաջիկա 6 ամսում ՀՀ–ում սեղմված գազի ցածր գինը կպահպանվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը` անդրադառնալով ՀՀ–ում սեղմված գազի գնի 20-40 դրամ նվազմանը։

  • ՎԻՇԱՊԸ «ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԵՐ» Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

    2023-12-29 10:52
    2478

    Ֆինանսական հորոսկոպի համաձայն՝ 2024 թվականին փողը «բաժանելու» է Փայտե Կանաչ Վիշապը։ Բարօրության առումով տարին այնքան էլ արգասաբեր չէ։ Ո՛չ նրանից, ո՛չ էլ կառավարությունից նվերներ ակնկալել չարժե. ընդհակառակը, հարկ կլինի վաստակել տքնաջան և երբեմն նույնիսկ անտանելի ծանր աշխատանքով, ընդ որում գործերում ավելի լավ է հույս դնել միայն սեփական անձի վրա։ Նապոլեոնյան ծրագրեր կառուցելը պարսավելի չէ, բայց այդ դեպքում ստիպված կլինեք աշխատել ստախանովյան ռեժիմով։ Կարևոր է ոչ մի դեպքում թևաթափ չլինել…